Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:               
 

Ամեն ինչ վաղուց է հաշվարկված

Ամեն ինչ վաղուց է հաշվարկված
23.02.2024 | 15:48



Բնապահպանների երամները օղակել են երկրագունդը,

որ հանկարծ այն փուլ չգա,

որ հանկարծ մարդկության ճակատագիրը չընդհատվի

զառամախտով հիվանդ միակ այս կեցավայրում:

Ամեն ինչ վաղուց է հաշվարկված,

ամեն ինչ՝ կանխարգելված վաղուց,

միայն թե գարնանը,

երբ խառնածին քամին խեղդող նավթահոտ է բերում,

բնապահպանները սպիտակ դրոշներ են պարզում

փրկարար պարիսպների վրա,

ու կրկին հաղթանակը խառնածին քամուն է մնում,

որ ասպատակում է ազատ

հնազանդ երկրի վրա:

18/02-24

Վահագն Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ